ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի չորս մասնաճյուղեր ստացան “Золотая Kорона “ համակարգի մրցանակները

14.06.2011 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Երեւանում կայացել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի եւ “Золотая Kорона“դրամական փոխանցումների համակարգի կողմից համատեղ կազմակերպված սեմինարը:

Սեմինարի ընթացքում տեղի ունեցավ փորձի փոխանակում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի մասնաճյուղերի աշխատակիցների եւ “Золотая Kорона “ համակարգի ներկայացուցչի միջեւ:

Բանկի չորս մասնաճյուղեր արժանացան “Золотая Kорона “ համակարգի կողմից սահմանած մրցանակների, իսկ ամենաշատ փոխանցում ուղարկած աշխատակիցները արժանացան նվերների:

2008թ-ից ի վեր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն համագործակցում է  “Золотая Kорона” համակարգի հետ եւ 2010թ. արդյունքներով ճանաչվել է վերջինիս ամենադինամիկ զարգացող գործընկերը Հայաստանում:
Դիտում՝ 7359

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW