ՀԲ-ն հաստատեց $ 39 մլն վարկի հատկացումը Հայաստանին

27.05.2011 | 13:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է $ 39 մլն վարկի հատկացումը Հայաստանին` «Էլեկտրամատակարարման հուսալիության» ծրագրի համար:

Ծրագիրը նախատեսված է էներգամատակարարման հուսալիությունը բարձրացնելու համար` էլեկտրահաղորդման գծի շուրջ 230 կմ հատվածի փոխարինման միջոցով բարելավելով էլեկտրահաղորդման ցանցի հիմնական ենթակառուցվածքի հզորությունները:

Ըստ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գնահատականի`Հայաստանում էլեկտրամատակարարման հուսալիությունը բարձրացնելու համար 220 կՎ հաղորդման գծերի շուրջ 520 կմ-ը կամ 33 տոկոսը հրատապ վերականգնման կամ փոխարինման կարիք ունեն:

Հաղորդման գծի ծրագրում ընդգրկված հատվածը կառուցվել է 1956-1958 թթ.-ին: Այն միացնում է երկու հիմնական արտադրող կայաններ եւ սպասարկում է Հայաստանի կենտրոնական-արեւելյան մասի մեծաքանակ էներգասպառողների:


Դիտում՝ 6315

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW