“ՄեգաՓեյ”-ը ծածկում է “ՀայՌուսգազարդ”-ի կողմից սպասարկվող բնակավայրերի 85 %

12.05.2011 | 14:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: “ՄեգաՓեյ” ապրանքանիշի ներքո հանդես եկող “Մեգա Պանտերա” ընկերությունը տեղեկացնում է, որ այսուհետ Գավառ քաղաքի բնակիչները կարող են  սպառած գազի եւ սպասարկման դիմաց վճարումներ կատարել “ՄեգաՓեյ” համակարգի տերմինալային ցանցի կամ վճարման կետերի միջոցով:

Վճարումները կարելի է կատարել նաեւ “Մեգա Պանտերա” ընկերության հետ համագործակցող բանկերի մասնաճյուղերում, մասնավորապես՝ Անելիք բանկ, Հայկական զարգացման բանկ, ՊրոԿրեդիտ բանկ:

“Ավելացնելով մեր համակարգում “ՀայՌուսգազարդ” ընկերության եւս մեկ մասնաճյուղ, մենք գրեթե ծածկում ենք այդ ընկերության կողմից սպասարկվող ՀՀ բնակավայրերի 85 %, իսկ մինչեւ տարվա վերջ նպատակ ունենք ծածկել այն 100 %” - ասաց ընկերության առեւտրային տնօրեն Գեորգի Խուրշուդյանը:
Դիտում՝ 6493
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW