Երեւան/Մեդիամաքս/. «Բի-Էս-Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) թրեյնինգային ընկերությունը պատրաստվում է դիմավորել իր 10.000-րդ հաճախորդին:Ինչպես Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է «Բի-Էս-Սի»-ի հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը, արդեն 17 տարի է, ինչ ընկերությունը առաջարկում է տարբեր ֆորմատների ուսուցողական ծրագրեր Հայաստանի մասնավոր ոլորտի, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար:Առաջին վճարովի սեմինարը `»Բիզնեսի կարգավորման իրավական դաշտը Հայաստանում» թեմայով անցկացվեց 1997թ., ընկերության հիմնադրումից երեք տարի անց: Այդ տարի անցկացվեց ընդամենը 5 սեմինար` 75 մասնակիցներով:2010թ. կազմակերպվեց 100-ից ավելի ուսուցողական ծրագեր`ավելի քան 1200 մասնակիցների համար: Սամվել Գեւորգյանի խոսքերով, վերջին տարիներին ամենամեծ ակտիվությունը ցուցաբերվում է Հայաստանի ֆինանսական ոլորտի ընկերությունների կողմից: Եթե մի քանի տարի առաջ վերջիններս մասնակցում էին բացառապես հարկային եւ աշխատանքային օրենսդրության սեմինարների, ապա այսօր գրեթե բոլոր բանկերը, ՈՒՎԿ-ները, ապահովագրական ընկերությունները մասնակցում են վաճառքի, հաճախորդների սպասարկման, ֆինանսական կառավարման, անձնակազմի կառավարման եւ այլ թրեյնինգների:Այս տարի առաջին անգամ կազմակերպվեց վարկային մասնագետների վերապատրաստման դասըթնացներ բանկերի եւ վարկային կազմակերպությունների աշխատակիցների համար, որին մասնակցեցին մի շարք ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ:Ընթացող տարին կարեւորվեց նաեւ ԱՊՊԱ-ի մուտքով հայկական շուկա` մեծացավ ապահովագրական ընկերությունների կարիքը նոր աշխատակիցների ներգարվման եւ ընթացիկ աշխատակազմի վերապատրաստման գործում:Ընկերությունը որոշել է անակնկալ մատուցել հոբելյանական 10,000-րդ մասնակցին` հաջողակ մասնակիցը “Բի Էս Սի”-ի եւ Best Offer համակարգչային խանութի կողմից նվեր կստանա HP Mini 210-1095NR նեթբուք: Tweet Դիտում՝ 7284