ԱՄՀ-ն, ՀՀ ԿԲ-ն եւ ՎԶԵԲ-ը քննարկեցին դրամավարկային քաղաքականության գործիքների բարելավման ուղիները

30.04.2011 | 11:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան ասել է, որ «ԱՄՀ-ն կշարունակի օժանդակել Հայաստանին` կարողությունների ամրապնդման եւ խոցելիությունների նվազեցման ուղղությամբ, այդ թվում` ֆինանսական հատվածում»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ապրիլի 27-ին Երեւանում եւ ապրիլի 28-29-ը Ծաղկաձորում կայացավ սեմինար, որի ընթացքում ԱՄՀ, ՀՀ Կենտրոնական բանկի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչները քննարկեցին դրամավարկային քաղաքականության գործիքների բարելավման ուղիները:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասել է, որ «գնաճի տեմպի վերջին արագացումը, թեեւ հիմնականում պայմանավորված էր պարենի եւ վառելիքի միջազգային գների բարձրացումով, ցույց է տվել լավ խարսխված գնաճային սպասումների եւ արդյունավետ հաղորդակցության եւ գործիքներ ունենալու անհրաժեշտությունը»:

Սեմինարին մասնակցեցին Ալբանիայի, Բելառուսի, Չեխիայի, Վրաստանի, Հունգարիայի, Ղազախստանի, Մոլդովայի, Մոնղոլիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Տաջիկստանի եւ

 

Դիտում՝ 7105
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW