Հայ ներդրողներն առաջարկ չեն ստացել Վրաստանում անվճար հողատարածքների մասին

27.04.2011 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայ ներդրողները Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունից առաջարկ չեն ստացել Սեւ ծովի ափամերձ հատվածներում անվճար հողատարածքի մասին:

Այդ մասին այսօր Մեդիամաքսին ասել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունում:

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալիան երկուշաբթի օրը Բաքվում հայտարարել էր, որ Վրաստանը կոնկրետ առաջարկներ է պատրաստել զբոսաշրջության ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնման համար:

Մասնավորապես, Վրաստանի էկոնոմիկայի նախարարն ասել էր, որ վրացական կողմը «ադրբեջանցի ներդրողներին սեւծովյան ափամերձ շրջաններում առաջարկում է անվճար հողատարածքներ, որոնք 15 տարվա ընթացքում ազատված կլինեն հարկերից»:

Դիտում՝ 7026

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW