Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում կանայք զբաղեցնում են ղեկավար պաշտոնների 23%-ը, իսկ նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր 29%: «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի միջազգային գործարար զեկույցի համաձայն, այսօր ամբողջ աշխարհում կանայք զբաղեցնում են ղեկավար պաշտոնների 20%-ը, ինչը 24%-ով զիջում է 2009թ. ցուցանիշներին: Այդ ցուցանիշով առաջին տեղում է Թաիլանդը, որտեղ կանայք զբաղեցնում են ղեկավար պաշտոնների 45%-ը, երկրորդում է Վրաստանը (40%), երրորդում` Ռուսաստանը (36%): Հարցման համաձայն, ամբողջ աշխարհում ընկերությունների 22%-ում կանայք ղեկավար պաշտոններ են զբաղեցնում ֆինանսական հատվածում (օրինակ, ֆինանսական տնօրեն), ապա հետեւում են մարդկային ռեսուրսների ղեկավարները (20%), մարքեթինգի եւ վաճառքի գծով տնօրենները (9%): Tweet Դիտում՝ 5303