«Անելիք Բանկը» 1 օրվա ընթացքում որոշում կկայացնի ուսանողական վարկի տրամադրման վերաբերյալ

11.02.2011 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Անելիք Բանկը» մեկնարկել է պարզեցված կարգով ուսանողական վարկերի ձեւակերպումն ու տրամադրումը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Անելիք Բանկի» մամուլի ծառայությունում, այսուհետ անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման դեպքում մեկ բանկային օրվա ընթացքում բանկը որոշում կկայացնի ուսանողական վարկի տրամադրման վերաբերյալ: Վարկի հաստատման դեպքում վարկի ձեւակերպումը եւ գումարի փոխանցումը համապատասխան ուսումնական հաստատության հաշվեհամարին կիրականացվի 1-3 բանկային օրում:

Որպես վարկառու կարող է հանդես գալ 18 տարին լրացած ուսանողը կամ նրա ընտանիքի անդամը, ով ունի կայուն եկամուտ եւ ապահովված է աշխատանքով: Անհրաժեշտ է նաեւ ներկայացնել համապատասխան 2 երաշխավորություն:

Ուսանողական վարկը տրամադրվում է 6-12 ամիս ժամկետով, առանց գրավադրման եւ պայմանով, որ վարկառուն կամ 2 երաշխավորներից առնվազն մեկը անշարժ գույքի սեփականատեր կամ համասեփականատեր է:

«Մենք գիտակցում ենք, որ կրթությունը բարեկեցության հիմքն է, եւ այս վարկային ապրանքատեսակը, որը մենք շատ ենք կարեւորում, միտված է ապագային»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը:

Դիտում՝ 8943
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW