«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» թոշակառուներին կառաջարկի երկու փաթեթ

01.02.2011 | 11:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2011թ. մարտից թոշակառուները կարող են կենսաթոշակներ ստանալ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ պլաստիկ քարտերով:

Բանկը քարտի կամ բանկային հաշվի միջոցով կենսաթոշակների վճարման մասին պայմանագիր է կնքել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության հետ:

Թոշակառուներին կառաջարկվեն 2 փաթեթներ` «Թոշակային Արտոնություն» եւ «Թոշակային Ստանդարտ», որի շրջանակներում թոշակառուներին անվճար կտրամադրվեն պլաստիկ քարտեր:

Թոշակառուները կարող են ինքնուրույն ստանալ իրենց կենսաթոշակը բանկի ցանկացած բանկոմատում` շուրջօրյա եւ առանց միջնորդավճարի: Բացի այդ, թոշակառուները կարող են իրենց գումարը կուտակել քարտային հաշիվների վրա` ստանալով տոկոսային եկամուտ:

Քարտերով կենսաթոշակ ստանալու համար թոշակառուները պետք է դիմեն  «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ եւ կնքեն համապատասխան պայմանագիր:

Դիտում՝ 7493

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW