ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ-ն սկսել է ԱՊՊԱ-ի գծով հատուցումների վճարումը

13.01.2011 | 11:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը սկսել է իրականացնել ԱՊՊԱ-ի գծով հատուցումների վճարումը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, առաջին հերթին իրականացվում են համաձայնեցված հայտարարագրով հատուցումները (պարզեցված կարգով), որի դեպքում անհրաժեշտ չէ ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր:

Համաձայնեցված հայտարարագրով վճարվող գումարի առավելագույն չափը կազմում է 200 000 դրամ, նվազագույն վճարված հատուցումը կազմել է 30 000 դրամ:

ԱՊՊԱ Պայմանների համաձայն, համաձայնեցված հայտարարագիրը լրացվում է կողմերի համաձայնության գալու դեպքում եւ ապահովագրական ընկերության նախնական համաձայնության առկայության դեպքում, եթե գույքին պատճառված վնասի չափը չի գերազանցում 200 000 ՀՀ դրամ:

Ընկերության շուրջօրյա ծառայությունը սկսել է գործել հունվարի 1-ի գիշերը: Տարվա սկզբի անցած 11 օրվա ընթացքում սպասարկվել է 814 զանգ (միջինը  օրական 74 զանգ), գրանցվել է 234 ապահովագրական պատահար (միջինը օրական 21 ՃՏՊ):

Հայտերի առավելագույն քանակն արձանագրվել է հունվարի 1-ին (35 ՃՏՊ) եւ հունվարի 11-ին (49 ՃՏՊ):

Դիտում՝ 8720
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW