2010թ. ՀՀ պետբյուջեի հարկային մուտքերը 20 մլրդ դրամով կգերազանցեն նախատեսված ցուցանիշը
30.12.2010 | 13:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը կատարել է 2010թ. պետբյուջեի ցուցանիշները, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր կառավարության ամփոփիչ նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ 2010թ. գերակատարվել է պետբյուջեի եկամտային մասը, ինչպես նաեւ կատարվել են որոշ խնայողություններ ծախսային մասում:
Նրա խոսքերով, բյուջեի պակասուրդը ցածր կլինի նախատեսված մակարդակից, իսկ տարեվերջին միասնական մնացորդը կկազմի շուրջ 30 մլրդ դրամ: Տիգրան Սարգսյանն ասել է, որ եւս 46 մլրդ դրամ կմնա Կայունացման հիմնադրամում:
2010թ. բյուջեի հարկային մուտքերը կկազմեն 590 մլրդ դրամ, ինչը 20 մլրդ դրամով կգերազանցի նախատեսված ցուցանիշը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ 2009թ. համեմատ հարկային մուտքերն ավելացել են շուրջ 72 մլրդ դրամով, կամ 14%-ով:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: