«ՎՏԲ-Հայաստան բանկը» ձեռք է բերել «Շեն Կոնցեռնի» պարտատոմսերի վեցերորդ թողարկման ողջ փաթեթը
13.12.2010 | 15:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. «ՎՏԲ-Հայաստան բանկը» ձեռք է բերել «Շեն Կոնցեռն» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի վեցերորդ թողարկման ողջ փաթեթը:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, գործարքի արդյունքում «Շեն Կոնցեռն» ՓԲԸ-ին տրամադրվել է ավելի քան 1,5 մլրդ դրամ գործունեության զարգացման, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում գիպսի արդյունաբերության եւ վերամշակման ծրագրի իրագործման նպատակով:
««ՎՏԲ-Հայաստան բանկը» պատրաստ է կորպորատիվ հաճախորդներին առաջարկել երկարաժամկետ ֆինանսավորում ազգային արժույթով գրավիչ տոկոսադրույքներով` ներդրումային շուկայի գործիքների կիրառմամբ: Կորպորատիվ-ներդրումային բիզնեսի գործիքների ներդրումն ու զարգացումը ՎՏԲ Խմբի ռազմավարության առաջնահերթն ուղղություններից մեկն է»,- նշել է բանկի ֆինանսական տնօրեն Յուրի Գուսեւը:
«Շեն Կոնցեռն» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի վեցերորդ թողարկումը (SHNCB6) այսօր ցուցակվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի «B» ցուցակում: Ցուցակվել 36 ամիս մարման ժամկետով եւ արժեկտրոնի տարեկան 13% եկամտաբերությամբ 1,5 մլրդ դրամի պարտատոմսեր:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: