III եռամսյակում ՀՀ քարտային գործառնությունների ծավալն աճել է 35%-ով

29.11.2010 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2010թ. երրորդ եռամսյակում ՀՀ տարածքում պլաստիկ քարտերով ընդհանուր առմամբ իրականացվել է 140 մլրդ դրամի 2.889.923 գործառնություն:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունում, քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է 10,5 մլրդ դրամ:

Քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է քարտային գործարքների շուրջ 7,5%-ը: Ընդհանուր առմամբ, քարտային գործառնությունների ծավալը 2009թ. երրորդ եռամսյակի համեմատ աճել է 35%%-ով, կամ 2,7 մլրդ դրամով:

2010թ. երրորդ եռամսյակի վերջում շրջանառության մեջ գտնվող քարտերի քանակը կազմել է 681 432, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 6,8%-ով (43 430 քարտով):

2010թ. երրորդ եռամսյակի վերջի դրությամբ գործող ArCa (Armenian Card) քարտերի քանակը նախորդ կիսամյակի համեմատ աճել է 1.2%-ով (3617 քարտով)` կազմելով 299 352:

Միջազգային համակարգերի քարտերի թիվը հաշվետու ժամանակահատվածում աճել է 11.6%-ով (21 938 քարտով):

Մասնավորապես, VISA քարտերի թիվն ավելացել է 12%-ով (26 721 քարտով)` կազմելով 249 508, իսկ Master Card քարտերի թիվն ավելացել է 13%-ով (11 723 քարտով)` կազմելով 96 660:

2010թ. երրորդ եռամսյակում քարտային գործարքների ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 30%-ով (33 մլրդ դրամով),  իսկ գործարքների թիվը` 29%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում ArCa քարտերով կատարվել է 52 մլրդ դրամի 1 289 229 գործառնություն: Գործառնությունների ծավալը նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 8 մլրդ դրամով (կամ 18%-ով):

Երրորդ եռամսյակում VISA քարտերով իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 55 մլրդ դրամ (936 445 գործառնություն), իսկ MasterCard քարտերով` 21 մլրդ դրամ (429 103 գործառնություն): 2009թ. երրորդ եռամսյակի համեմատ այդ ցուցանիշներն ավելացել են, համապատասխանաբար, 46%-ով եւ 35%-ով:

Միջազգային այլ քարտերով 2010թ. երրորդ եռամսյակում իրականացվել է 12 մլրդ դրամի 235 146 գործառնություն, ինչը 1,7 մլրդ դրամով գերազանցում է 2009թ. համանուն ցուցանիշը:

2010թ. երրորդ եռամսյակի վերջին Հայաստանում պլաստիկ քարտերի տրամադրմամբ կամ սպասարկմամբ զբաղվել են 20 բանկեր, որոնցից 19-ը ArCa միասնական վճարային համակարգի անդամներ են:

Դիտում՝ 11143
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW