Բանկային աշխատակցի օրվա կապակցությամբ տեղի ունեցան հրաձգային մրցումներ

22.11.2010 | 16:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Բանկային աշխատակցի օրվա կապակցությամբ տեղի ունեցան հրաձգային մրցումներ բանկային համակարգի անվտանգության ծառայությունների աշխատակիցների եւ ինկասատորների միջեւ:

Միջոցառմանը մասնակցեցին «Հայինկասացիայի» եւ 14 բանկերի ներկայացուցիչներ, այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին ԿԲ մամլո ծառայությունում:

Մրցումների արդյունքում  «Հայինկասացիան» գրավեց առաջին տեղը` 136 միավորով: Երկրորդ տեղը գրավեց «Յունիբանկ» ՓԲԸ-ն` 113 միավորով եւ երրորդ տեղը` «Արդշինինվեստբանկ»  ՓԲԸ-ն` 99 միավորով:

Անհատական անվանակարգում առաջին տեղը գրավեց «Հայինկասացիայի» ներկայացուցիչ Արթուր Դավթյանը:

Դիտում՝ 12151

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW