Երեւան/Մեդիամաքս/. Առաջիկայում կոմունալ վճարումների էքսպրես-համակարգը կգործարկվի Telcell-ի բոլոր վճարային տերմինալներում: Telcell-ն ամփոփել է «Հայաստանում կոմունալ վճարումների առաջին առաջնության» արդյունքները, որն անց է կացվել DigiTec Expo 2010 ամենամյա ցուցահանդեսի շրջանակներում: Առաջին տեղին եւ 50 հազ. դրամ մրցանակին արժանացել է Մհեր Կարապետյանը, ով ընդամենը 31,1 վայրկյանում վճարել է բոլոր կոմունալ ծառայությունները (քաղաքային հեռախոս, էլեկտրաէներգիա, գազ եւ ջուր): «Կոմունալ վճարումների էքսպրես-համակարգը, որը մենք առաջին անգամ ներկայացրել ենք DigiTec-ում, արժանացել է ֆորումի մասնակիցների բացառապես դրական գնահատականի: Այդպիսի «Էքստրեմալ» փորձարկումը ցույց տվեց, որ ապրանքն ամբողջությամբ պատրաստ է ներդրման: Շատ մոտ ապագայում ծառայությունը կգործարկվի մեր համակարգի բոլոր վճարային տերմինալներում»,- ասել է Telcell-ի մարքեթինգի գծով տնօրեն Սերգեյ Ուսնունցը: Tweet Դիտում՝ 13767