ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարը ԱԶԲ-ի գործադիր տնօրենին ներկայացրել է Հյուսիս-Հարավ ծրագրի կատարման ընթացքը

04.10.2010 | 16:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը այսօր Երեւանում Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ գործադիր տնօրեն Աշոկ Լահիրիի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու եւ երկաթուղու կառուցման ծրագրերի ընթացքը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունում, Մանուկ Վարդանյանը տեղեկացրել է, որ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի առաջին տրանշի` Երեւան-Աշտարակ ճանապարհային հատվածի վերակառուցման համար արդեն հայտարարվել է մրցույթ, եւ մինչեւ տարեվերջ շինարարական կազմակերպության հետ կկնքվի համապատասխան պայմանագիր:

Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության ընդհանուր արժեքը կազմում է $1 մլրդ 453 մլն, որից $500 մլն-ը տրամադրելու է ԱԶԲ-ն առանձին տրանշերով` որպես բազմաֆունկցիոնալ ֆինանսավորում:

Դիտում՝ 9812
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW