Երեւան/Մեդիամաքս/. «Հայէկոնոմբանկն» այսուհետ կմատուցի ապահովագրական գործակալի ծառայություններ: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մարքեթինգի բաժնում, ՀՀ ԿԲ որոշմամբ «Հայէկոնոմբանկը» հաշվառվել է Կենտրոնական բանկի ապահովագրական միջնորդների ռեգիստրում եւ հանդիսանում է «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործակալը:Բանկային ծառայությունների մատուցմանը զուգահեռ, «Հայէկոնոմբանկը» ապահովագրական միջնորդային գործունեություն կիրականացնի ինչպես գլխավոր գրասենյակում, այնպես էլ բոլոր մասնաճյուղերում: Միջնորդային ծառայությունները կմատուցվեն ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության, ինչպես նաեւ ոչ կյանքի ապահովագրության հետեւյալ դասերի գծով` ապահովագրություն դժբախտ պատահարներից; ցամաքային տրանսպորտի ապահովագրություն; փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն; հրդեհից եւ բնական աղետներից ապահովագրություն, գույքին հասցված այլ վնասների ապահովագրություն, ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն; ֆինանսական վնասների ապահովագրություն: Tweet Դիտում՝ 17633