2010թ. հունվար-օգոստոսին ՀՀ ՀՆԱ-ն աճել է 3,1%-ով

22.09.2010 | 14:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ ՀՆԱ-ն 2010թ. հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,1%-ով:
Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, հունվար-օգոստոսին ՀՆԱ ծավալը կազմել է 2 տրլն 42 մլրդ 788,8 մլն դրամ: ՀՆԱ աճի տեմպը հունիսից շարունակում է դանդաղել. այս տարվա հունվար-մայիսին տնտեսության աճը կազմում էր 8,8%, հունվար-հունիսին` 6,7%, իսկ հունվար-հուլիսին` 4%:
Արդյունաբերական արտադրության ծավալը 2010թ. հունվար-օգոստոսին կազմել է 503 մլրդ 982.3 մլն դրամ` 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 11.5%-ով:
2010թ. հունվար-օգոստոսին 18% անկում է նկատվել գյուղատնտեսության ոլորտում: Այստեղ անկման տեմպը հունվար-հուլիս ամիսների համեմատ դանդաղել է 5 տոկոսային կետով:

Միջին ամսական աշխատավարձը 2010թ. հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7.8%-ով` կազմելով 105 613 դրամ ($290):

2010թ. հունվար-օգոստոսին հայկական արտահանումը ավելացել է 43,8%-ով

ՀՀ արտաքին առեւտրային շրջանառությունը 2010թ. հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 1 տրլն 122.9 մլրդ դրամ ($2 մլրդ 958.7 մլն)` 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 25.3%-ով:
Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, արտահանման ծավալները ավելացել են 43,8%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 227.4 մլրդ դրամ ($598.1 մլն), իսկ ներկրման ծավալներն աճել են 21.3%-ով` կազմելով 895.5 մլրդ դրամ ($2 մլրդ 360.6 մլն):
Արտաքին առեւտրի հաշվեկշռի դեֆիցիտը 2010թ. հունվար-օգոստոսին կազմել է 668.1 մլրդ դրամ, կամ $ 1 մլրդ 762.5 մլն:

Դիտում՝ 11377
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW