«Ինեկոբանկը» կմատուցի ապահովագրական գործակալության ծառայություններ

17.09.2010 | 11:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Ինեկոբանկը» այսուհետ կարող է մատուցել նաեւ ապահովագրական գործակալության ծառայություններ: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին բանկի մամլո ծառայությունից, «Ինեկոբանկը» համապատասխան վկայական է ստացել ՀՀ կենտրոնական բանկից:

Ծառայության շրջանակներում բանկը կհամագործակցի ապահովագրական ոլորտի առաջատար ընկերությունների հետ` իր հաճախորդներին առաջարկելով մի շարք ապահովագրական ծառայություններ, որոնք հաճախորդները ձեռք կբերեն հենց «Ինեկոբանկում»:

Ապահովագրական գործակալության առաջին պայմանագիրը Ինեկոբանկը կնքել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության հետ:

Առաջին ապահովագրական ծառայությունը, որը «Ինեկոբանկը» կառաջարկի իր հաճախորդներին, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունն է:

Դիտում՝ 17945

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW