2010թ. II եռամսյակում ՀՀ քարտային գործառնությունների ծավալն աճել է 33%-ով

23.08.2010 | 15:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2010թ. երկրորդ եռամսյակում ՀՀ տարածքում պլաստիկ քարտերով ընդհանուր առմամբ իրականացվել է 130 մլրդ դրամի 2.790.246 գործառնություն:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունում, քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է 9.4 մլրդ դրամ:

Քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է քարտային գործարքների շուրջ 7%-ը: Ընդհանուր առմամբ, քարտային գործառնությունների ծավալը 2009թ. երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 31%-ով:

2010թ. երկրորդ եռամսյակի վերջում շրջանառության մեջ գտնվող քարտերի քանակը կազմել է 638 002, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 4.2%-ով (25 583 քարտով):

2010թ. երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ, գործող ArCa (Armenian Card) քարտերի քանակը նախորդ կիսամյակի համեմատ աճել է 1.3%-ով (3645 քարտով)` կազմելով 295 735:

Միջազգային համակարգերի քարտերի թիվը հաշվետու ժամանակահատվածում աճել է 6.8%-ով (21 938 քարտով):

Մասնավորապես, VISA քարտերի թիվն ավելացել է 6%-ով (12 551 քարտով)` կազմելով 222 787, իսկ Master Card քարտերի թիվն ավելացել է 11%-ով (8510 քարտով)` կազմելով 85 387:

2010թ. երկրորդ եռամսյակում քարտային գործարքների ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 33%-ով, իսկ գործարքների թիվը` 29%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում ArCa քարտերով կատարվել է 51 մլրդ դրամի 1 320 746 գործառնություն: Գործառնությունների ծավալը նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 13 մլրդ դրամով (կամ 35%-ով):

Երկրորդ եռամսյակում VISA քարտերով իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 39 մլրդ դրամ (869 687 գործառնություն), իսկ MasterCard քարտերով` 19 մլրդ դրամ (363 246 գործառնություն): 2009թ. երկրորդ եռամսյակի համեմատ այդ ցուցանիշներն ավելացել են, համապատասխանաբար, 39%-ով եւ 23,6%-ով:

Միջազգային այլ քարտերով 2010թ.  երկրորդ եռամսյակում իրականացվել է 11 մլրդ դրամի 236 567 գործառնություն, ինչը 1,4 մլրդ դրամով գերազանցում է 2009թ. համանուն ցուցանիշին:

2010թ. երկրորդ եռամսյակի վերջին Հայաստանում պլաստիկ քարտերի տրամադրմամբ կամ սպասարկմամբ զբաղվել են 20 բանկեր, որոնցից 19-ը ArCa միասնական վճարային համակարգի անդամներ են:

Դիտում՝ 13170
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW