«ԲՏԱ Բանկը» տեղադրել է իր առաջին cash-in բանկոմատը

10.08.2010 | 14:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «ԲՏԱ Բանկը» տեղադրել է իր առաջին բանկոմատը cash-in գործառույթով, որը թույլ է տալիս կանխիկ դրամական միջոցներ ուղարկել քարտային հաշվին դրամով, դոլարով, եվրոյով եւ ռուբլիով:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, cash-in բանկոմատները քարտապաններին թույլ են տալիս նաեւ մարել օվերդրաֆտները եւ կատարել կոմունալ վճարումներ:

Մամուլի ծառայությունում նշել են, որ գումարները մուտքագրվում են on-line ռեժիմով:

Ներկայումս cash-in գործառույթով է աշխատում «ԲՏԱ Բանկի» երեւանյան մեկ բանկոմատ, որը գտնվում է փ. Թումանյան 1 հասցեում:

Հայաստանում cash-in գործառույթով առաջին բանկոմատը տեղադրվել է 2007թ. «Յունիբանկի» կողմից:

Դիտում՝ 13445

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW