“Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի” ծախսերի սահմանաչափը 2010թ. համար սահմանվեց 100 մլն դրամ

03.08.2010 | 13:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն իր այսօրվա նիստում հաստատեց “Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո” իրավաբանական անձանց միության կանոնների գրանցման կարգը եւ բյուրոյի ծախսերի սահմանաչափը 2010 թ. համար սահմանեց 100 մլն դրամ:

ԿԲ խորհուրդը նաեւ “Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո” իրավաբանական անձանց միության անդամություն շնորհեց  “ՌԱՍԿՈ” ապահովագրական ՍՊԸ-ին, հայտնեցին ԿԲ մամլո ծառայությունում:

ԿԲ Խորհուրդը նաեւ որոշեց գրանցել եւ լիցենզավորել “Ջի Ընդ Էյ” ունիվերսալ վարկային կազմակերպություն ՍՊԸ-ն: “Գարանտ-Լիմենս” ապահովագրական ՓԲԸ-ին ոչ կյանքի ապահովագրության իրականացման նոր դասով լիցենզիա տրամադրվեցª “Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն”:

Դիտում՝ 14794
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW