Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի Հանրային խորհուրդը (ՀԽ) շարունակում է բաց նամակներ ստանալ օտարալեզու դպրոցների բացման վերաբերյալ: Այսօր սյս մասին ասել է ՀԽ նախագահի օգնական Հակոբ Բարխուդարյանը` պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի այն հարցին, թե ե՞րբ եւ ինչպե՞ս է Հանրային խորհուրդը նախատեսում պատասխանել «ԴԻԼԻՋԱՆ» միջազգային դպրոցի նախաձեռնողների բաց նամակին: Նրա խսքերով, ՀԽ-ն բաց նամակ է ստացել նաեւ “Ընդդեմ լեզվի օրենքի փոփոխությանը” շարժման կողմից եւ պետք է համապատասխան վերլուծություն կատարի: Հակոբ Բարխուդարյանը տեղեկացրել է, որ ՀԽ-ն որոշում կկայացնի բոլոր նամակների մանրակրկիտ դիտարկումից հետո: Հուլիսի 14-ին «ԴԻԼԻՋԱՆ» միջազգային դպրոցի նախաձեռնորղները դիմել էին ՀԽ-ին բաց նամակով, որում չէին բացառել նախագծի դադարեցումը: “Հանրային խորհրդի` որպես ժողովրդի կամքի արտահայտողի, միասնական կարծիքը մեզ թույլ կտա այս նախագծի հետագա ճակատագրի վերաբերյալ հավասարակշռված որոշում կայացնել”,- նշված էր նամակում:«ԴԻԼԻՋԱՆ» միջազգային դպրոցի նախաձեռնողների նամակը հասանելի է այստեղ` http://banks.am/am-news-3-4705.html: “Ընդդեմ լեզվի օրենքի փոփոխությանը” նախաձեռնող խմբի նամակը հասանելի է այստեղ` http://www.nochangeinlanguagelaw.org/: Tweet Դիտում՝ 13546