ԱՄՀ-ն հաստատել է մատչելի ֆինանսավորման շրջանակներում ՀՀ-ին $392 մլն-ի տրամադրումը
23.07.2010 | 13:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Արժույթի միջազգային հիմնադրամը /ԱՄՀ/ հաստատել է մատչելի ֆինանսավորման շրջանակներում Հայաստանին $392 մլն-ի տրամադրումը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի խոսքերով, այդ ծրագիրն ունի վարկի մարման ավելի մեղմ պայմաններ, քան Stand-By Arrangement-ը (SBA), եւ զգալիորեն թեթեւացնում է վարկային բեռը:
Նշենք, որ Stand-By Arrangement-ի ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան $810 մլն, որից ավելի քան $530 մլն-ը արդեն տրամադրվել է Հայաստանին:
Տիգրան Դավթյանի խոսքերով, ՀՀ կառավարությունն ու ԱՄՀ-ը բանակցություններ են վարել SBA ծրագիրը Extended fund facility-ի եւ Extended credit facility-ի փոխակերպելու ուղղությամբ` դրա ժամկետը մինչեւ 2013 թվականը երկարաձգելով: Նա ընդգծել է, որ կողմերը եկել են այն եզրակացության, որ ՀՀ տնտեսության աստիճանական զարգացման կապակցությամբ հնարավոր է մատչելի ֆինանսավորման տրամադրում:
Միաժամանակ, Տիգրան Դավթյանը տեղեկացրել է, որ վարկի մարման միջոցներն արդեն ներառված են կառավարության 2011-2013թթ. միջնաժամկետ ծրագրում: «Մենք տեղավորվում ենք ծրագրի շրջանակներում, եւ նույնիսկ առաջիկա 3 տարիների զարգացման զգուշավոր սցենարի դեպքում վարկերի սպասարկման խնդիր չի առաջանա»,- ասել է ֆինանսների նախարարը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: