UNIStream համակարգն իջեցրել է սակագները

02.07.2010 | 16:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. UNIStream դրամական փոխանցումների համակարգը հայտարարել է 3 000 USD, EUR կամ 100 000 ռուսական ռուբլին գերազանցող դրամական փոխանցումների սակագների մինչեւ 0,45% իջեցման մասին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Յունիբանկի» մամուլի ծառայությունում, մինչեւ 3 000 USD, EUR կամ 100 000 ռուբլի ծավալի փոխանցումներն իրականանում են 1% միջնորդավճարով: Եթե Ռուսաստանից դրամական փոխանցումն կատարվում է հայկական դրամով, ապա փոխանցման սակագինը, անկախ փոխանցման գումարից, կազմում է 0.35%:

Նշված սակագները գործում են, եթե փոխանցումներն իրականացվում են Ռուսաստանում «Յունիստրիմ»-ի, «Յունիաստրում Բանկի» եւ Հայաստանում «Յունիբանկի» սպասարկման սեփական կետերի միջեւ:

Հայաստանում համակարգի շրջանառությունն առաջին կիսամյակի ընթացքում գերազանցել է $216,5 մլն-ը: Փոխանցումների քանակը նախորդ տարվա հունվար-հունիս ամիսների համեմատ ավելացել է գրեթե 5%-ով` կազմելով 321 305:

Դիտում՝ 12526

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW