Հունիսի 23-ին կկայանա Արթուր Բերդի վարպետության դասը

21.06.2010 | 09:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հունիսի 23-ին, ժամը 13:00-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանի “Մանուկյան” սրահում (Բաղրամյան 40) կկայանա Արթուր Բերդի “Ռիսկային բիզնես. ինչպես տարբերել, գնահատել եւ նվազեցնել ռիսկը ֆինանսներում, բիզնեսում եւ կյանքում” վարպետության դասը:

Արթուր Բերդը ապրում եւ աշխատում է Փաիիզում, նա Capital Fund Management (CFM) ընկերության մակրոօպցիոն ռազմավարություների գծով ղեկավարն է: Վերջին տարիներին Արթուր Բերդը առանցքային պաշտոններ է զբաղեցրել BlueMountain Capital Management, Lehman Brothers, Goldman Sachs Asset Management ընկերություններում:

Արթուր Բերդը “Այբ” Ակումբի եւ կրթական հիմնադրամի հիմնադիրներից մեկն է:

Հունիսի 23-ին կայանալիք նրա վարպետության դասին ներկա գտնվելու համար պետք է մինչև հունիսի 22-ը, ժամը 12:00-ը նամակ ուղարկել sona_k@ayb.am հասցեով` նշելով ձեր անունը եւ գործունեության ոլորտը: Վարպետության դասն անցնելու է անգլերեն լեզվով: Դասախոսը կպատասխանի հայերեն եւ ռուսերեն լեզուներով հնչեցված հարցերին:

Դիտում՝ 14678
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW