IFC-ն 3 մլն դոլար վարկ կտրամադրի «ACBA- լիզինգին»

07.06.2010 | 16:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն $ 3 մլն առաջնային վարկ կտրամադրի «ACBA- լիզինգին»` նպաստելու տեղական փոքր եւ միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնմանը:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին IFC-ում, IFC-ի ֆինանսական աջակցությամբ, “ACBA-լիզինգը” կֆինանսավորի փոքր եւ միջին ձեռնարկությունների` տրանսպորտային միջոցների եւ արտադրական ու գյուղատնտեսական սարքավորումների վարձակալումը Հայաստանում`”ACBA Կրեդիտ Ագրիկոլ” բանկի մասնաճյուղային ցանցի միջոցով:

“IFC-ի աջակցությունը կօգնի տարբերակելու “ACBA-լիզինգի” ֆինանսավորման բազան եւ խորացնելու ինստիտուցիոնալ կարողությունները` հաճախորդների կարիքները բավարարելու համար”, - ասաց  “ACBA-լիզինգի” գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը:

Դիտում՝ 13638

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW