Երեւան/Մեդիամաքս/. «ԱրԱրԱտ» ապրանքանիշն ու MEDIACRAT ընկերությունը համատեղ մշակել են «ԱրԱրԱտի 100 լեգենդները» նորարարական հայեցակարգը: «ԱրԱրԱտի 100 լեգենդները» հին հայկական առասպելների եզակի ժողովածու է` հավաքված Հայաստանի պատմաբանների եւ ազգագիրների կողմից եւ պատկերազարդված «ՑԵԽ» ռուսական ստեղծագործական միության ժամանակակից նկարիչների կողմից: Պրոմո-ակցիայի շրջանակներում օն-թրեյդ ծրագրին մասնակցող հաստատության ցանկացած այցելու «ԱրԱրԱտ» գավաթ պատվիրելու դեպքում նվերս կստանա մեկ լեգենդ պարունակող ծրար: Լեգենդների հավաքածու ստեղծելու ձգտումը մղում է եւս մեկ անգամ գնում կատարելու: «Նվերն անպայման պետք է պարունակի զգացմունքային ու ինտելեկտուալ արժեք` դրդելով սպառողի ներգրավումը «ԱրԱրԱտ»-ի աշխարհ: Այսպես է ծնվել նոր նախագծի` «100 լեգենդի» գաղափարը: Մենք նորարարական գործիքը ստացել ենք «ԱրԱրԱտ» բրենդ-հարթակին համապատասխանող եւ նրա առաջադրած խնդիրներին համապատասխանող պրոմոյի համար»,- ասվում է «ԱրԱրԱտ»-ի պաշտոնական հաղորդագրության մեջ: «ԱրԱրԱտ»-ի եւ MEDIACRA-ի առաջիկա ծրագրերի մեջ է նաեւ «ԱրԱրԱտի 100 լեգենդների» հրատարակումը որպես գիրք հայերեն, ռուսերեն ու անգլերեն լեզուներով, ինչպես նաեւ արվեստի նյութերով ցուցահանդեսների անցկացումը Մոսկվայում եւ Երեւանում: Tweet Դիտում՝ 10395