Նոր ծառայություն «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ից

28.04.2010 | 12:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ «Նալբանդյան» մասնաճյուղն առաջարկում է նոր ծառայություն. արժեքավոր իրերի եւ փաստաթղթերի պահպանման համար անհատական գանձապահարանների վարձակալություն:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են բանկի մամուլի ծառայությունում, բանկային պահարանը կարող են վարձակալել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք:

Բանկն առաջարկում է պահարանների չորս տեսակ` կախված դրանց չափից: Վարձակալության ժամկետը` մեկ օրվանից մինչեւ մեկ տարի: Փոքր ծավալի մեկ պահարանի մեկօրյա վարձակալության արժեքը կազմում է 1000 դրամ, ամենամեծի համար սահմանված է 2 500 դրամ:

Գործում է նաեւ վճարման պրոգրեսսիվ սանդղակ` կախված պահպանման ժամկետից. որքան երկար է ժամկետը, այնքան քիչ է օրական վարձակալության գինը:

Բանկի պահարանները հագեցած են ժամանակակից հսկիչ համակարգերով, որոնք թույլ են տալիս ապահովել դրանցում կատարվող գործառնությունների լիարժեք անվտանգությունն ու գաղտնիությունը:

Դիտում՝ 12545
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW