Քրեական գործ է հարուցվել «Արդշինինվեստբանկի» Վարդենիսի մասնաճյուղի կառավարչի նկատմամբ

13.04.2010 | 10:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Քրեական գործ է հարուցվել «Արդշինինվեստբանկի» Վարդենիսի մասնաճյուղի կառավարչի նկատմամբ:

Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում` նշելով, որ քրեական գործը հարուցվել է ծառայողական քննության արդյունքում պարզված եւ ՀՀ գլխավոր դատախազությանը ներկայացված հանգամանքների հիման վրա:

«Բանկում ներդրված եւ մշտապես գործող խիստ ներքին վերահսկողական համակարգը նպատակ ունի ոչ միայն բարձրացնել աշխատակիցների աշխատանքային կարգապահությունը եւ պատասխանատվությունը, այլեւ պահպանել ու բարձրացնել հաճախորդների վստահությունը բանկի նկատմամբ»,- այդ առթիվ ասել է «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

Դիտում՝ 15022

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW