ԼՂՀ-ում կարգելեն բուքմեքերական գրասենյակները

02.04.2010 | 10:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում /ԼՂՀ/ մտադիր են արգելել բուքմեքերական գրասենյակների գործունեությունը:

Ինչպես ԼՂՀ կառավարության նիստում ասել է վարչապետ Արա Հարությունյանը, կառավարությունը կդիմի երկրի խորհրդարանին օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկով` 2010թ. հուլիսի 1-ից բուքմեքերական կազմակերպությունների գործունեությունը դադարեցնելու նպատակով:

Արա Հարությունյանը նշել է, որ կառավարությունն «այդ քայլին դիմում է քաղաքացիների դիմումների հիման վրա, որպեսզի դադարեցնի բացասական ազդեցությունը ընտանիքների սոցիալական վիճակի վրա»:

Դիտում՝ 10651

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW