Մեկնարկել է “Հայփոստին” մաքսային միջնորդության գործառույթներ տալու գործընթացը

16.02.2010 | 11:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Մեկնարկել է “Հայփոստ” ազգային փոստային օպերատորին մաքսային միջնորդություն իրականացնելու գործառույթներ տալու գործընթացը:

Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել է “Հայփոստի” PR-մենեջեր Գեւորգ Աբրահամյանը: Նա նշել է, որ գործընթացը շատ ժամանակ կպահանջի, քանի որ նախեւառաջ անհրաժեշտ է մի շարք փոփոխություններ կատարել երկրի մաքսային օրենսդրության մեջ, ինչպես նաեւ որոշել փոստային սուրհանդակների կարգավիճակը:

Գեւորգ Աբրահամյանը նկատել է, որ նորամուծության հիմնական նպատակը քաղաքացիներին փոստային բեռների տրամադրման ընթացակարգերի պարզեցումն է մաքսային տուրքերը տեղում գանձելու եղանակով:

ՀՀ կառավարությունը փետրվարի սկզբին որոշում էր կայացրել “Հայփոստի” կողմից մաքսային միջնորդության իրականացման մասին:

Դիտում՝ 11865

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW