“ՊրոԿրեդիտ Բանկը” նշել է Հայաստանում իր գործունեության երկրորդ տարին

10.02.2010 | 11:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանում “ՊրոԿրեդիտ Բանկի” երկամյա գործունեության ընթացքում մեզ հաջողվել է զգալի հաջողությունների հասնել երկրի բանկային հատվածում: 

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին Հայաստանում բանկի երկամյա գործունեությանը նվիրված միջոցառմանը հայտարարել է “ՊրոԿրեդիտ Բանկի” գործադիր տնօրեն Բերտոլտ Հերցֆելդտը:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանի խոսքերով, ՀՀ տնտեսության զարգացման գործում կարեւոր դեր ունի փոքր եւ միջին բիզնեսը: Այդ կապակցությամբ նա հատկապես նշել է “ՊրոԿրեդիտ Բանկը”` որպես այդ ոլորտի առաջավոր վարկատու: “Ընդամենը երկու տարի է, որ բանկն աշխատում է հայաստանյան շուկայում, սակայն արդեն հասցրել է զբաղեցնել իր դիրքերը”,- ընդգծել է Վաչե Գաբրիելյանը:

ԿԲ փոխնախագահը նկատել է, որ հատկապես ուրախալի են բանկի 2009թ. ցուցանիշները, որոնք աճել են բոլոր ուղղություններով` չնայած տնտեսական ճգնաժամին: Նա տեղեկացրել է, որ եթե ՀՀ բանկային հատվածի ակտիվները 2009թ. ընթացքում աճել են 30%-ով, ապա “ՊրոԿրեդիտ Բանկի” ակտիվները` 60%-ով: Վաչե Գաբրիելյանը նշել է նաեւ տնտեսության վարկավորման կարեւորությունը ճգնաժամի ընթացքում` ընդգծելով, որ բանկի վարկային պորտֆելը 2009թ. ընթացքում աճել է 14%-ով:

“Մեզ համար կարեւոր է, որպեսզի “ՊրոԿրեդիտ Բանկը” առաջվա պես ավելացնի փոքր եւ միջին ձեռնարկատիրության վարկավորումը, ինչը նպաստում է ՀՀ տնտեսական աճին”,- ասել է Վաչե Գաբրիելյանը:

Ինչպես նշել է “ՊրոԿրեդիտ Բանկի” Խորհրդի նախագահ Քրիստոֆ Ֆրեյթագը, “երկու տարի առաջ մենք հայտարարել էինք, որ ցանկանում ենք հուսալի գործընկեր դառնալ փոքր եւ միջին ձեռնարկատիրության համար: Ամփոփելով երկամյա գործունեության արդյունքները` կարելի է վստահորեն հայտարարել, որ դա մեզ հաջողվել է”:

“Մենք գիտակցում ենք, որ փոքր եւ միջին բիզնեսի վարկավորումը շատ կարեւոր է Հայաստանի տնտեսության համար եւ դրան մոտենում ենք ողջ պատասխանատվությամբ”,- հայտարարել է Քրիստոֆ Ֆրեյթագը:

Դիտում՝ 17388
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW