Երեւան /Մեդիամաքս/. 2009 թվականին “Ամերիաբանկի” հաճախորդների թիվը ավելացել է 57 տոկոսով` կազմելով 13 144: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, հաշվետու ժամանակահատվածում իրավաբանական անձանց թիվն ավելացել է 66.9 տոկոսով, իսկ ֆիզիկական` 55.3 տոկոսով, այն պարագայում, երբ ընդհանուր առմամբ երկրում բանկային համակարգի հաճախորդների աճը կազմել 11.9 տոկոս (իրավաբանական անձանց թվի աճը` 16 տոկոս, ֆիզիկական` 11.7 տոկոս): Բանկի մամուլի ծառայությունում նաեւ նշել են, որ Հայաստանի խոշորագույն 100 հարկատուներից 31-ը “Ամերիաբանկի” ակտիվ հաճախորդներն են: 2009 թվականին բանկային հաշիվների թիվը “Ամերիաբանկում” ավելացել է 79.7 տոկոսով, ընդ որում իրավաբանական անձանց հաշիվների թիվը աճել է 67.9 տոկոսով, իսկ ֆիզիկական` 82.2 տոկոսով: Հարկ է նշել, որ բանկի հաճախորդների 89.4 տոկոսը ֆիզիկական անձինք են: Tweet Դիտում՝ 13936