“Հայփոստն” կիրականացնի մաքսային միջնորդություն

04.02.2010 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի ազգային փոստային օպերատոր “Հայփոստն” իրականացնելու է մաքսային միջնորդություն:

Ինչպես այսօր հայտնել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, այդ որոշումն ընդունվել է այսօր կառավարության նիստում` քաղաքացիներին փոստային բեռների տրամադրման ընթացակարգը պարզեցնելու նպատակով:

Խոսելով ազգային փոստային օպերատորի գործունեության արդյունքների մասին` Գուրգեն Սարգսյանն ասել է, որ 2009 թվականին ընկերությունն առաջին անգամ արձանագրել է շահույթ` 1.2 մլրդ դրամ: Նախորդ տարի Հայաստանում վերանորոգվել է 30 փոստային բաժանմունք, եւս 50 գրասենյակներ նախատեսվում է արդիականացնել ընթացիկ տարում:

Պատասխանելով “Փոստբանկ”-ի բացման ժամկետների մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին` Գուրգեն Սարգսյանն ասել է, որ առաջին փոստաբանկային բաժանմունքը կսկսի գործել այս տարվա գարնանը:

Դիտում՝ 12205

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW