“Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ” ՓԲԸ կապիտալը ավելացել է 3 մլրդ 850 մլն դրամով

29.12.2009 | 13:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ” ՓԲԸ կանոնադրական կապիտալն ավելացել է 3 մլրդ 850 մլն դրամով` կազմելով ավելի քան 12.3 մլրդ դրամ:

Այդ մասին այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամլո ծառայությունում:

Որոշումը կայացվել է 2009թ. նոյեմբերի 20-ին` “Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ” ՓԲԸ միակ բաժնետիրոջ` “Գազպրոմբանկ” ԲԲԸ-ի կողմից:

Դիտում՝ 15041

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW