«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն եւ «Ինտերնյուս»-ը ներկայացրել են ուսումնական ձեռնարկ

19.11.2009 | 13:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/.«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսան եւ «Ինտերնյուս-Արմենիա»-ն այսօր Երեւանում ներկայացրել են «Տնտեսության լուսաբանումը. ուղեցույց լրագրողների համար» գիրքը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, գիրքը հրատարակվել է տնտեսական հարցեր լուսաբանող հայաստանյան լրագրողների համար ուսումնական ծրագրի արդյունքներով, որն անցկացվել էր 2008թ. սեպտեմբեր-նոյեմբերին Irving International Limited բրիտանական կազմակերպության կողմից` Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ:  

Շնորհանդեսի ընթացքում «Ինտերնյուս-Արմենիա»-ի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը հայտնել է, որ ուսումնական ծրագիրը, որին մասնակցել են 20 լրագրողներ Երեւանից եւ մարզերից, ուղղված էր ՀՀ տնտեսական եւ բիզնես լրագրության որակի բարձրացմանը:

Ձեռնարկը նվիրված է տնտեսական եւ բիզնես թեմատիկայի լուսաբանմանը, դրանում առկա են բացատրություններ մի շարք կարեւոր տնտեսական հարցերի շուրջ:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը հայտարարել է լրագրողներին հուզող բոլոր հարցերում նրանց օգնելու ֆոնդային բորսայի պատրաստակամության մասին:

Դիտում՝ 11912

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW