“Ամերիաբանկի” վարկային պորտֆելի աճը 2009թ. 3-րդ եռամսյակում կազմել է 41%

13.10.2009 | 12:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Ամերիաբանկի” վարկային պորտֆելը 2009թ. 3-րդ եռամսյակում աճել է 41%-ով` կազմելով մոտ 44 մլրդ դրամ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է “Ամերիաբանկի” կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Լեւոն Արեւշատյանը, նշելով, որ այս ցուցանիշով “Ամերիաբանկը” մոտենում է Հայաստանի բանկային համակարգի խոշորագույն երկու դերակատարներին:

Լեւոն Արեւշատյանի խոսքերով, բանկի ակտիվները 3-րդ եռամսյակում 86 մլրդ դրամից աճել են մինչեւ 93 մլրդ: Բանկում արձանագրվել է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրվաբանական անձանց դեպոզիտների աճ: Լեւոն Արեւշատյանը նշել է, որ մինչեւ տարեվերջ բանկը մտադիր է գրանցել բոլոր ցուցանիշների 10-15 տոկոսանոց աճ:

Դիտում՝ 14022

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW