ԱԶԲ-ն $500 մլն կտրամադրի Հայաստանին Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարության համար

30.09.2009 | 12:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի հարավային եւ հյուսիսային սահմանները արագընթաց ավտոմայրուղով կապող` Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ֆինանսավորումը:

Ինչպես տեղեկացնում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը` վկայակոչելով ԱԶԲ ինտերնետային կայքը, Հայասատանին տրամադրվող վարկի առաջին մասնաբաժինը հաստատվել է $60 մլն-ի չափով, որը կուղղվի Երեւան-Աշտարակ ճանապարհի 18 կիլոմետրանոց հատվածի արդիականացմանն ու Երեւան-Արարատ ճանապարհահատվածի անվտանգության բարձրացմանը:

Ծրագրի ընդհանուր արժեքն է $962 մլն, որից $500 մլն-ը կհատկացվի ԱԶԲ-ի վարկային միջոցներից, իսկ ծրագրի մյուս մասի ֆինանսավորումը կիրակնացնեն Հայաստանի կառավարությունն ու այլ ներդրողներ:

Ավտոմայրուղին կկապի Ագարակ (Իրանի հետ սահման), Կապան, Երեւան քաղաքները եւ Վրաստանի սահմանին գտնվող Բարվան: Ճանապարհի վրացական հատվածը կկապի հայկական սահմանը Բաթումիի եւ Փոթիի նավահանգիստներին: Ծրագրի ավարտը նախատեսված է 2016 թ-ին:

Վարկը Հայաստանին տրամադրվում է 32 տարի ժամկետով` 8 տարի արտոնյալ ժամանակահատվածով: Առաջին 8 տարիների տոկոսադրույքը կկազմի 1%, այնուհետեւ` 1.5%:

Դիտում՝ 10269
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW