ԿԲ ղեկավարը Բիշկեկում կմասնակցի Միջին Ասիայի, Սեւծովյան տարածաշրջանի եւ Բալկանյան երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի նիստին

09.09.2009 | 17:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Արթուր Ջավադյանը կմասնակցի Միջին Ասիայի, Սեւծովյան տարածաշրջանի եւ Բալկանյան երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի նիստին, որը տեղի կունենա սեպտեմբերի 10-13-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկում:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ ԿԲ մամլո ծառայությունում, նիստի թեման է` “Դրամավարկային քաղաքականությունը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում”:

Դիտում՝ 13664

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW