“Արարատբանկը” ներկայացնում է Ararat Transfer ծրագիրը
01.09.2009 | 13:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. “Արարատբանկը” հայտարարել է Ararat Transfer ակցիայի մասին:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամլո ծառայությունում, ակցիան գործելու է մեկ ամիս` սկսած սեպտեմբերի 5-ից: “Արարատբանկի” կենտրոնական գրասենյակից կամ ցանկացած մասնաճյուղից ուղարկելով կամ ստանալով $10 հազար բանկում գործող միջազգային դրամական փոխանցումների համակարգերով` հաճախորդը կստանա Ararat Transfer քարտ իր անունով:
Քարտը թույլ կտա կուտակել բոնուսային միավորներ, ինչպես նաեւ մասնակցել նվերների խաղարկությանը: Քարտի մյուս առավելություններն են` մինչեւ 10% զեղչ միջազգային դրամական փոխանցումների համակարգերի գործող սակագնի գումարից, 50% զեղչ բանկի պահատեղերից, վարկ` բանկում գործող տոկոսադրույքներից հանած 1%-ով եւ այլն:
Կուտակային բոնուսները հաշվարկվում են 1 միավոր` $1 սկզբունքով:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: