ԼՂՀ-ում շարունակվում է ՀՆԱ երկնիշ աճը

25.08.2009 | 10:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Ի տարբերություն Հայաստանի, որի տնտեսության անկումը 2009թ. յոթ ամիսների արդյունքում կազմել է 18.5%, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում /ԼՂՀ/ շարունակվում է արձանագրվել ՀՆԱ երկնիշ աճ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վկայակոչելով ԼՂՀ-ի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2009թ. առաջին կիսամյակում ԼՂՀ ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 16.2%-ով` կազմելով 42 791.1 մլն դրամ: Մեկ բնակչին բաժին ընկնող ՀՆԱ ծավալը այս տարվա հունվար-հունիս ամիսներին կազմել է 304 հազար դրամ, կամ $ 873,5:

Շինարարության ոլորտում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 71.8% աճ, ընդ որում, աշխատանքների 42.2%-ը կատարվել է պետբյուջեի միջոցների հաշվին:

ԼՂՀ-ում միջին ամսական աշխատավարձը 2008թ. հունվար-հունիս ամիսների համեմատ այս տարվա նույն ամիսներին ավելացել է 11%-ով՝ կազմելով 87.464 դրամ:

ԼՂՀ արտաքին առեւտրային շրջանառությունը 2009թ. հունվար-հունիս ամիսներին կազմել է 45 772 մլն դրամ ($ 130 916.5 հազ.)՝ 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 7.2%-ով:

Արտահանման ծավալն աճել է 1.9%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 8 198.2 մլն դրամ ($ 22 983.1 հազ.): Ներկրումն ավելացել է 8.4%-ով` կազմելով 37 573.8 մլն դրամ ($ 107 933.4 հազ.):

Դիտում՝ 10343
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW