«ՊրոԿրեդիտ Բանկը» նոր մասնաճյուղ է բացել Նոր Նորք համայնքում

05.08.2009 | 12:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. «ՊրոԿրեդիտ Բանկը» հայտարարել է Երեւանի Նոր Նորք համայնքում նոր մասնաճյուղի բացման մասին:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «ՊրոԿրեդիտ Բանկի» մամլո ծառայությունում, բանկի թվով 6-րդ մասնաճյուղը գտնվում է Գայի պող. 17/1 հասցեում:

«ՊրոԿրեդիտ Բանկի» գործադիր տնօրենի տեղակալ Աշոտ Աբրահամյանի խոսքերով, «նոր մասնաճյուղը բանկի ամենագեղեցիկ եւ ընդարձակ մասնաճյուղերից է, ուստի կարծում ենք, որ համայնքի բնակչությունն իսկապես բավարարված կլինի ինչպես ծառայությունների որակով, այնպես էլ սպասարկման միջավայրով»:

Աշոտ Աբրահամյանի խոսքերով, ակնկալվում է, որ առաջիկայում «ՊրոԿրեդիտ Բանկը» ներկայացված կլինի Երեւան քաղաքի բոլոր համայնքներում եւ Հայաստանի բոլոր մարզերում:

Դիտում՝ 14617

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW