“Կասկադ Բանկի” եւ “Կասկադ Կրեդիտ” ՈՒՎԿ-ի միաձուլման գործընթացն ավարտվել է

29.07.2009 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Կասկադ Կապիտալ Հոլդինգսը” հայտարարել է “Կասկադ Բանկի” եւ “Կասկադ Կրեդիտ” ՈՒՎԿ-ի միաձուլման գործընթացի ավարտի մասին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են “Կասկադ Բանկի” մարքեթինգի բաժնում, միացյալ ընկերությունը գործելու է որպես “Կասկադ Բանկ”:

“Կասկադ Կապիտալ Հոլդինգսի” գործադիր տնօրեն Ջոնաթան Սթարկի կարծիքով, երկու վարկային կազմակերպության գործառույթների միավորումը կընդլայնի բանկի գործունեության շրջանակները բանկային շուկայում, կամրապնդի նրա դիրքերը և իմիջը:

“Այս միացումը, որն իրականացվել է մեր գործընկերների, այդ թվում` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Համաշխարհային բանկի եւ ՀՀ Կենտրոնական բանկի համաձայնությամբ, հնարավորություն կտա ապահովել ավելի բարձր ներքին արդյունավետություն` առավելապես կարեւորելով հաճախորդների սպասարկման էթիկան”, - նշել է Ջոնաթան Սթարկը:

“Կասկադ Բանկի” գործադիր տնօրեն Ահարոն Լեւոնյանը նշել է, որ միաձուլումը կապահովի բանկի ակտիվների, պարտավորությունների, վարկային պորտֆելի եւ այլ ֆինանսական ցուցանիշների էական աճ:

Դիտում՝ 14449

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW