Երեւան /Մեդիամաքս/. ԱՄՀ-ի վարկի մի մասը` $158 մլն, Հայաստանը կստանա մինչեւ շաբաթվա վերջ: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում ԱՄՀ-ի առաքելության ղեկավար Նինկե Օմեսը: Միջոցներն ուղղվելու են ՀՀ պետբյուջե` սոցիալական ծախսերի ֆինանսավորման նպատակով: Հունիսի 22-ին ԱՄՀ-ի տնօրենների խորհուրդը Հայաստանի վարկը $ 540 մլն-ից ավելացրել էր մինչեւ $822,7 մլն: Նինկե Օմեսը նշել է, որ $250 մլն-ը Հայաստանը ստացել էր 2009թ. մարտին: Մեկնաբանելով արտաքին պարտքը սպասարկելու Հայաստանի ունակության մասին հարցը` Նինկե Օմեսն ասել է, որ ԱՄՀ-ի գնահատմամբ, 2011 թվականին ՀՆԱ նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը կազմելու է 46%, իսկ ՙդա կառավարելի մակարդակ է՚: ԱՄՀ-ի կանխատեսումների համաձայն` Հայաստանում 2009թ. արդյունքում տնտեսական անկումը չի գերազանցելու 9.5%-ը, իսկ սղաճը կազմելու է 3%: Tweet Դիտում՝ 10922