ԿԲ-ն ակնկալում է առեւտրային բանկերի կողմից վարկավորման ակտիվացում

10.06.2009 | 10:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը պետք է հանգեցնի ՀՀ առեւտրային բանկերի կողմից վարկավորման ակտիվացմանը եւ տոկոսադրույքների իջեցմանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, այդ մասին հունիսի 9-ին Ազգային Ժողովում ասել է ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Արթուր Ջավադյանը: Նա հիշեցրել է, որ վերջին շրջանում ԿԲ խորհուրդը մի քանի փուլով վերաֆինանսավորման տոկոսադրույքը 7,25%-ից իջեցրել է մինչեւ 6%:

Մեկնաբանելով վարկային շուկայում տիրող իրավիճակը` ԿԲ ղեկավարը նկատել է, որ զգուշավորություն են դրսեւորում ոչ միայն բանկերը, այլեւ հավանական փոխառուները:

Դիտում՝ 12668

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW