Երևան /Մեդիամաքս/. NASDAQ OMX-ի տարածաշրջանային մենեջեր Յոհան Ֆրեդհոլմը շնորհավորել է Մեդիամաքսի 10-ամյակը: “Երբ NASDAQ OMX-ը մտնում էր հայաստանյան շուկա, մենք հասկանում էինք, որ որակյալ ֆինանսական լրագրութույնն առանցքային դեր է ունենալու Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման գործում: ԶԼՄ-ները բարձրացնում են հանրության տեղեկացվածությունը ֆինանսական շուկաների մասին, ներդրողներին արդիական տեղեկատվություն են տրամադրում ընկերությունների եւ տնտեսության ընդհանուր վիճակի մասին, ինչը շատ անհրաժեշտ է որոշումներ կայացնելու համար: Այդ առումով ես շատ ուրախ եմ “Մեդիամաքսի” հետ մեր լավ համագործակցության համար: Ցանկանում եմ հատկապես նշել գործակալության Capitalmarket.am մասնագիտացված կայքը, որը տեղեկատվության հարմար աղբյուր է նաեւ արտասահմանյան ներդրողների համար, ովքեր հետաքրքրվում են հայաստանյան շուկայով: NASDAQ OMX-ը եւ այլ դերակատարներ շարունակում են Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված ջանքերը, եւ ես ակնկալում եմ գալիք ամիսներին ու տարիներին այդ կայքում տեսնել լավ նորություններ: NASDAQ OMX Armenia-ն շնորհավորում է “Մեդիամաքսին” առաջին 10 տարիները հաջողությամբ հաղթահարելու կապակցությամբ եւ գործակալության թիմին ցանկանում է ավելի արգասավոր աշխատանք հաջորդ տասնամյակում”,- նշել է Յոհան Ֆրեդհոլմը: Tweet Դիտում՝ 14383