Երեւան /Մեդիամաքս/. “ԲՏԱ Բանկը” սկսել է թողարկել միջազգային MasterCard պլաստիկ քարտեր: Ինչպես ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են բանկի մամլո ծառայությունում, “ԲՏԱ Բանկը” տրամադրում է հետեւյալ MasterCard պլաստիկ քարտերը` Cirrus/Maestro, MasterCard Standard, MasterCard Gold, MasterCard Business: MasterCard Gold քարտի տարեկան սպասարկման վարձը 30 հազ. դրամ է, MasterCard Business քարտինը` 20 հազ. դրամ, MasterCard Standard - 8 հազ. դրամ, Cirrus/Maestro քարտինը` 3 հազ. դրամ: Gold ,Standard, Business եւ Maestro քարտերը “ԲՏԱ Բանկի” բանկոմատներում կանխիկացնելու դեպքում սահմանված է միջնորդավճար կանխիկացվող գումարի 0,3 %-ի չափով: Մամլո ծառայությունում նշել են նաեւ, որ այս տարվա մայիսի 1-ից օգոստոսի 1-ը բանկը հայտարարում է MasterCard քարտերի տարեկան սպասարկման 50%-ոց զեղչ: Tweet Դիտում՝ 14119