“Հայէկոնոմբանկը” բացեց “Մարտունի” մասնաճյուղի նոր շենքը

06.05.2009 | 10:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Հայէկոնոմբանկը” Մարտունի քաղաքում բացել է իր “Մարտունի” մասնաճյուղի նոր շենքը:

Մասնաճյուղի նորակառույց շենքն ապահովված է միջազգային ստանդարտներին համապատասխան ժամանակակից սարքավորումներով, այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին “Հայէկոնոմբանկի” մամլո ծառայությունում:

Մասնաճյուղն իրականացնում է բանկային բոլոր գործառնությունները (ցպահանջ և ժամկետային ավանդների ընդունում, վարկերի տրամադրում, հաշիվների սպասարկում, վճարահաշվարկային ծառայությունների մատուցում, միջազգային վճարային համակարգերով փոխանցումների կատարում):

“ՀայԷկոնոմբանկից” նաեւ հայտնեցին, որ գործարկվել են բանկի երեք նոր բանկոմատներ.

ք. Երևան, Մարգարյան 6/2, Մանկաբարձության և Գինեկոլոգիայի ինստիտուտ;
ք. Մարտունի, Գ. Նժդեհի 2, ՀայԷկոնոմբանկի Մարտունի մասնաճյուղ;
ք. Սպիտակ, Կենտրոնական հրապարակի հարեւանությամբ:

2009թ.-ի մարտի 31-ի դրությամբ “Հայէկոնոմբանկի” ընդհանուր կապիտալը գերազանցում է 8.5 մլրդ ՀՀ դրամը, ընդհանուր ակտիվները կազմում են ավելի քան 50 մլրդ դրամԼ Բանկն ունի 46 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում:

Դիտում՝ 13819

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW