Երեւանում կկայանա «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը ՀՀ-ի վրա» միջազգային կոնֆերանսը

29.04.2009 | 16:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. Հուլիսի 7-8-ը Երեւանում տեղի կունենա «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա: Երկարաժամկետ եւ կարճաժամկետ հեռանկարներ» միջազգային կոնֆերանսը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն այսօր Երեւանում տեղեկացրել է, որ կոնֆերանսը կկայանա AIPRG-ի նախաձեռնությամբ եւ ՀՀ կառավարության օժանդակությամբ:

AIPRG-ի գործադիր տնօրեն Արման Գաբրիելյանի խոսքերով, երկօրյա կոնֆերանսի ընթացքում նախատեսվում է քննարկել հետեւյալ թեմաները. համաշխարհային ճգնաժամի հետեւանքները զարգացող եւ անցումային տնտեսությունների վրա եւ դասերը Հայաստանի համար; ճգնաժամի հետեւանքների հաղթահարման ՀՀ կառավարության քաղաքականության արդյունավետությունը; ՀՀ մրցունակության բարելավման եւ տնտեսական աճի հեռանկարները; Թուրքիայի հետ սահմանի բացման տնտեսական հետեւանքները եւ տարածաշրջանում Հայաստանի նոր դերը: 

Կոնֆերանսին մասնակցելու են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ տնտեսագետներ Ռումինիայից, Ուկրաինայից, Խորվաթիայից, Հունգարիայից, Մակեդոնիայից, Լեհաստանից, Ռուսաստանից եւ Լատվիայից:

Առաջին եռամսյակում արձանագրված անկումը «դժվար կլինի ետ շրջել»

ՀՀ տնտեսության կանխատեսումները հիմնականում կախված են համաշխարհային տնտեսական միտումներից, այսօր ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, նախարարը վկայակոչել է ԱՄՀ-ի կանխատեսումներն այն մասին, որ զարգացած երկրների տնտեսությունների անկման գագաթնակետը կլինի 2009թ. վերջին: Ներսես Երիցյանը նշել է, որ շատ փորձագետների կանխատեումների համաձայն` 2010 թվականին սպասվում է իրադրության բարելավում, եւ «այդ իմաստով մեր տնտեսությունը չի առանձնանում համաշխարահային միտումներից»:

Նախարարն ընդունել է, որ 2009թ. առաջին եռամսյակում արձանագրված 6,1%-ի չափով տնտեսական անկումը «դժվար կլինի ետ շրջել»:

«Հուլիսին մենք ակնկալում ենք ֆինանսական միջոցների ներհոսք դրսից, ինչը թույլ կտա մեղմել անկումը»,- նշել է նախարարը:


 

Դիտում՝ 14157
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW